Բնահեն լուծումներ Սևանա լճի պահպանության համար

Բնահեն լուծումներ Սևանա լճի պահպանության համար

Նախագիծն իրականացվել է Կապույտ դպրոցներ ծրագրի (Probleu project) ներքո՝ նպատակ ունենալով հզորացնել աշակերտների կարողությունները որպես երիտասարդ «բնապահպան գիտնականներ» Սևանա լճի էկոհամակարգի պահպանության համար։ Կարմիրգյուղի Հ1, Գավառի Հ2 և Գեղարքունիքի դպրոցների աշակերտները սեմինարների և Բյուրականի «Չիրի տուն» օրգանական ջերմատան այցելության միջոցով ձեռք են բերել գործնական փորձ քաղցրահամ ջրերի պահպանության, օրգանական գյուղատնտեսության և կեղտաջրերի մաքրման բնահեն լուծումների ոլորտներում։ 

Արդյունքում Կարմիրգյուղի Հ1 դպրոցում կառուցվել է ուսումնական ջերմոց, որտեղ աշակերտներն ուսումնասիրում են ջրախնայող տեխնոլոգիաներ, անձրևաջրի հավաքման ու կոմպոստացման համակարգեր, ջրախնայող մշակաբույսերի, ազոտ-ֆոսֆոր ֆիկսող բույսերի աճը, օրգանական պարարտացման ու վնասատուների դեմ պայքարի միջոցները։  

Նախագիծը ամրապնդում է դպրոցների համագործակցությունը՝ խթանելով օրգանական գյուղատնտեսությունը որպես բնահեն լուծում Սևանա լճի էկոլոգիական վիճակը բարելավելու համար։

Տևողություն. փետրվարի 4, 2025թ. – հոկտեմբերի 30, 2025թ

Ֆինանսավորող. Կապույտ դպրոցներ ծրագիր

Ծրագրի արդյունքները.