- contact@envhealth.am
- Երևան, Տիգրան Մեծի 80 0005
«Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ն հիմնադրվել է 2011թ-ի հոկտեմբերին՝ երիտասարդների կողմից, ովքեր ներգրավված են հասարակական և պետական գործունեության, գիտական հետազոտությունների ոլորտում, ինչպես նաև շրջակա միջավայրի և առողջության խնդիրներով մտահոգ քաղաքացիներ են: Հայաստանում հիմնադրված ՀԿ-ն գործում է գլոբալ հեռանկարով։
Մեր նպատակն է նպաստել մաքուր և առողջ միջավայրի ստեղծմանը` հզորացնելով երիտասարդության դերը և խրախուսելով նրանց պատասխանատվություն ստանձնել շրջակա միջավայրի պահպանման և որոշումների կայացման համար: Ճանաչելով երիտասարդության հսկայական ներուժը՝ մենք ողջունում ենք նոր ստեղծագործական նախաձեռնություններ և հանձնառու ենք ստեղծել նորարար լուծումներ՝ ուղղված բնապահպանական և առողջապահական մարտահրավերներին:
Մեր ծառայություններն են՝
Եթե հավատում ես մեր գործունեությանը, սեղմի՛ր ստորև կոճակը՝ նվիրաբերելու մեր գործին։
Քո նվիրատվությունը կուղղվի երեխաներին՝ բարելավելու նրանց սոցիալական, էկոլոգիական և կրթական բարեկեցությունը կանաչ նախագծերի միջոցով:
Քո ներդրումը կաջակցի երիտասարդների կրթությանը՝ ամրապնդելով նրանց գիտելիքներն ու հմտություններն ապագա կանաչ մասնագետներ դաստիարակելու գործում:
Մեր առաքելությունն է ստեղծել հարթակ՝ երիտասարդների միջև գիտելիքների, գաղափարների և փորձի փոխանակման համար ողջ աշխարհում, նպաստել երիտասարդների ներգրավմանը բնապահպանական գործընթացներում և որոշումների կայացմանը՝ հիմնվելով բնապահպանական խնդիրների և հանրային առողջությունը որոշող գործոնների ավելի լավ գիտական ըմբռնման վրա:
Մենք հավատում ենք, որ մոլորակի յուրաքանչյուր մարդ կարևոր է և կոչված է կենսական դեր խաղալու շրջակա միջավայրի խնամքի և աշխարհը դեպի լավը փոխելու գործում: Միասին, մենք կարող ենք Երկիրը դարձնել ավելի կանաչ և կայուն ապագա սերունդների համար:
Եթե հավատում ես մեր գործին, սեղմիր ստորև կոճակը՝ կամավոր դառնալու և իրավիճակը դեպի լավը փոխելու համար:
Ծանոթացիր մեր ավարտված և ընթացիկ ծրագրերին, որոնք բերում են դրական փոփոխություններ կանաչ միջավայրի համար
Ծրագրի նպատակն է բարձրացնել Վարդենիս համայնքի դիմակայունությունը կլիմայական փոփոխություններին՝ հնարավորություն ընձեռելով քաղաքացիներին հետևելու բնապահպանական ծառայությունների որակին, ճանաչելու իրենց իրավունքները և արդյունավետ համագործակցելու տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
Հունվար 23․ 2026թ. – սեպտեմբեր 30․2026թ
Նախաձեռնությունը նպատակ ունի խթանել էկոկրթությունը Հայաստանում՝ էկո-ստեղծագործական աշխատանքների միջոցով, որոնք կենտրոնացած են բնապահպանական խնդիրների իրազեկման բարձրացման, էկո-բարեկամական վարքագծի խրախուսման և էկո-կրթության զարգացման վրա։
Նոյեմբեր 1․2024թ. – շարունակվող
Նախագիծը նպատակ ունի խթանել երիտասարդների մասնակցությունը համայնքային բնապահպանական որոշումների կայացման գործընթացում և նպաստել բնահեն լուծումների ներդրմանը՝ Գավառ խոշորացված համայնքում «կանաչ պաշտպանիչ գոտիների» ստեղծման միջոցով` ուղղված Սևանա լճի պահպանմանը։
Ապրիլ - սեպտեմբեր 2024թ.