Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի համար ՋԿՊ նախագծի վերանայում և թարմացում (ծառայություն)

Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի համար ՋԿՊ նախագծի վերանայում և թարմացում (ծառայություն)

Ծառայությունը ներառում է ՀՀ կառավարության որոշման նախագծի պատրաստումը և Հյուսիսային ջրավազանային կառավարման պլանի նախագծի հայերեն տարբերակում փոփոխությունների կատարումը, այդ թվում՝

  • Հյուսիսային ՋԿՊ նախագծում ներառված վիճակագրական և մոնիթորինգային տվյալների թարմացում/լրացում 2023-2024թթ տվյալներով։ 
  • Ջրային հաշվեկշռի հաշվարկների վերանայում և թարմացում՝ կենտրոնանալով երկարաժամկետ տվյալների (սկսած 1961թ-ից) և վերջին 10 տարվա տվյալների վրա։
  • Օգտագործելի ջրային պաշարների հաշվարկների վերանայում և թարմացում։
  • Ջրառաջարկի և ջրապահանջարկի գնահատման վերանայում և թարմացում՝ հիմնվելով վերջին 10 տարվա տվյալների վրա։
  • Բնապահպանական միջոցառումների ծրագրի վերանայում՝ ըստ  կարճաժամկետ (1–2 տարի), միջնաժամկետ (3–4 տարի) և երկարաժամկետ (5–6 տարի) փուլերի։
  • Անդրսահմանային խնդիրների վերաբերյալ տեղեկության ավելացում։
  • ՀՀ կառավարության որոշման նախագծի պատրաստում։

Տևողություն. նոյեմբերի 25, 2025թ. – հունիսի 25, 2026թ

Ֆինանսավորող. ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման ծրագիր