- contact@envhealth.am
- Երևան, Տիգրան Մեծի 80 0005
Գլխավոր > Մեր Մասին
«Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ն հիմնադրվել է 2011թ-ի հոկտեմբերին՝ երիտասարդների կողմից, ովքեր ներգրավված են հասարակական և պետական գործունեության, գիտական հետազոտությունների ոլորտում, ինչպես նաև շրջակա միջավայրի և առողջության խնդիրներով մտահոգ քաղաքացիներ են:
Մեր նպատակն է նպաստել մաքուր և առողջ շրջակա միջավայրի ստեղծմանը՝ հզորացնելով երիտասարդների դերը և խրախուսելով նրանց պատասխանատվություն ստանձնել շրջակա միջավայրի պահպանման և որոշումների կայացման գործում:
Մենք ջատագովում ենք արդյունավետ և կայուն քաղաքականության, նորարարությունների և գործունեության զարգացմանը՝ ապահովելու շրջակա միջավայրի պահպանությունը և բարելավելու էկոհամակարգերի առողջությունը։
Մեր ջանքերն ուղղված են օգնելու երիտասարդներին հասնել փոփոխությունների՝ հանրային իրազեկվածության բարձրացման, բնապահպանական կրթության խթանման, նորարար տեխնոլոգիաների և կանաչ լուծումների ներդրման միջոցով: Մենք համագործակցում ենք կառավարության, համայնքների, գիտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ ստեղծելու արդյունավետ նախագծեր, որոնք ուղղված են բնապահպանական խնդիրների լուծմանը և նպաստում են ավելի առողջ և կայուն մոլորակին:
Ընդունելով երիտասարդության հսկայական ներուժը՝ մենք ողջունում ենք նորարար նախաձեռնություններ և հանձնառու ենք ստեղծել նոր լուծումներ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու համար։
Մեր առաքելությունն է ստեղծել հարթակ՝ երիտասարդների միջև գիտելիքների, գաղափարների և փորձի փոխանակման համար ողջ աշխարհում, նպաստել երիտասարդների ներգրավմանը բնապահպանական գործընթացներում և որոշումների կայացմանը՝ հիմնվելով բնապահպանական խնդիրների և հանրային առողջությունը որոշող գործոնների ավելի լավ գիտական ըմբռնման վրա:
Մենք հավատում ենք, որ մոլորակի յուրաքանչյուր մարդ կարևոր է և կոչված է կենսական դեր խաղալու շրջակա միջավայրի խնամքի և աշխարհը դեպի լավը փոխելու գործում: Միասին, մենք կարող ենք Երկիրը դարձնել ավելի կանաչ և կայուն ապագա սերունդների համար:
Մենք ձգտում ենք զարգացնել էկոլոգիական կրթությունը, խրախուսել էկոլոգիական վարքագիծը և ներդնելլ նորարար լուծումներ համայնքներում՝ մաքուր և առողջ միջավայր ստեղծելու համար:
Մեր ծառայությունները կոչված են ոգեշնչելու կանաչ փոփոխություններ և ընդլայնելու գործողությունների հնարավորությունները.
Եկեք միասին կառուցենք կայուն և կանաչ համայնքներ՝ ավելի լավ ապագայի համար:
«Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ
Եկե՛ք միասին պահպանենք մեր տուն՝ շրջակա միջավայրը
Տեղեկացիր շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման վերաբերյալ վերջին նորություններին և վերլուծություններին:
«Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ
Եկե՛ք միասին պահպանենք մեր տուն՝ շրջակա միջավայրը
Տեղեկացիր շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման վերաբերյալ վերջին նորություններին և վերլուծություններին: