Ծրագրի նպատակն է բարձրացնել Վարդենիս համայնքի դիմակայունությունը կլիմայական փոփոխություններին՝ հնարավորություն ընձեռելով քաղաքացիներին հետևելու բնապահպանական ծառայությունների որակին, ճանաչելու իրենց իրավունքները և արդյունավետ համագործակցելու տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Ծրագրի շրջանակում Վարդենիս խոշորացված համայնքի ակտիվ խմբերի, երիտասարդների, կրթական հաստատությունների, համանքային որոշում կայացնողների և բնապահպանական ծառայություններ իրականացնողների համար նախատեսվում է կազմակերպել շրջակա միջավայրի իրավունքների և կլիմայի փոփոխության վերաբերյալ դասընթացներ և աշխատանքային քննարկումներ՝ համայնքում առկա բնապահպանական խնդիրների բացահայտման և քարտեզագրման նպատակով։ Համայնքապետարանի և մարզային իշխանությունների հետ համատեղ իրականացվելու է գործողությունների պլանավորում, որի արդյունքում կյանքի կկոչվեն երկու փոքրամասշտաբ բնապահպանական նախաձեռնություններ։
Տևողություն. հունվարի 23, 2026թ. – սեպտեմբերի 30, 2026թ
Ֆինանսավորող.Վորլդ Վիժն Հայաստան






