Էկոլաբի ստեղծում Կարմիր գյուղի դպրոցում՝ ապագա գիտնականների համար

Էկոլաբի ստեղծում Կարմիր գյուղի դպրոցում՝ ապագա գիտնականների համար

Ծրագիրը նպատակաուղղված է Գեղարքունիքի մարզի գյուղական դպրոցների կարողությունների հզորացմանը՝ խթանելով էկոլոգիական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը և երիտասարդներին հնարավորություն տալով ակտիվորեն մասնակցել շրջակա միջավայրի մոնիթորինգին և հետազոտություններին: Սույնով, Կարմիրգյուղի Հ1 միջնակարգ դպրոցում ստեղծվել է “ԷկոԼաբ”, որը լիովին հագեցած է լաբորատոր պահարաններով, քիմիական նյութերով, գիտական ​​​​սարքավորումներով և ջրի, հողի, օդի ու սննդի մոնիթորինգի ուսումնական գործիքներով: 

Նորարարական կրթական սարքավորումների ընտրությունը կատարվել է Պրահայի քիմիայի և տեխնոլոգիայի համալսարանի պրոֆեսորի աջակցությամբ՝ ներկայացնելով ժամանակակից էկոկրթական մեթոդներ: Իսկ Մեզիբորժիի EDUCHEM միջնակարգ դպրոցի ուսուցիչների և աշակերտների հետ փորձի փոխանակումը հետագայում աջակցել է Կարմիրգյուղի աշակերտներին նոր շրջակա միջավայրի նախագծեր և հետազոտություններ մշակելու և իրականացնելու գործում:

Տևողություն. փետրվարի 1, 2025թ. – սեպտեմբերի 30, 2025թ

Ֆինանսավորող. Չեխիայի Հանրապետության զարգացման աջակցության պաշտոնական ծրագիր

Ծրագրի արդյունքները. մեդիա լուսաբանում՝ նվիրված “ԷկոԼաբի” բացման