Ծրագրի նպատակն է հաղթահարել Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի տարբեր համայնքներում բնակություն հաստատած խոցելի երիտասարդների սոցիալական մեկուսացումը՝ աջակցելով նրանց բնապահպանական ոլորտում աշխատանքի տեղավորմանը և քաղաքացիական մասնակցությանը: Ծրագրի թիրախային խումբն Արցախից Հայաստանի բոլոր մարզեր բռնի տեղահանված 16-35 տարեկան երիտասարդներն են: Ծրագրի նպատակն է աջակցել նրանց ինտեգրմանը նոր հասարակական կյանքում և հեշտացնել նրանց փոխգործակցությունը տեղի երիտասարդների հետ։
Տևողություն. հուլիսի 1, 2024թ. – հոկտեմբերի 30, 2025թ.
Ֆինանսավորող. նվիրատվություն
Ծրագրի արդյունքները.
- Բնության և կանանց ուժը
- Էկոճամբար
- Մեղուների կարևորությունը բնության համար
- «Պատմում են մասնակիցները» տեսաֆիլմ
- Ծրագրի երգը
- Մեդիա լուսաբանում՝ նվիրված ծրագրի մեկնարկին
- Մեդիա լուսաբանում՝ նվիրված ծրագրի ամփոփմանը









