Ծրագրի նպատակն է բարձրացնել երեխաների և երիտասարդների իրազեկվածությունը և նպաստել վարքագծի փոփոխությանը՝ ուղղված Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։ Ծրագրի հիմնախնդիրներն են. խթանել երիտասարդների մասնակցությունը և տեղեկացվածությունը տեղական մակարդակում՝ իրազեկվածության բարձրացման, բնապահպանական տվյալների փոխանակման, կրթության, շրջակա միջավայրի պահպանության և հանրային առողջության բարելավման համար՝ ի նպաստ Սևանա լճի պահպանման; զարգացնել երիտասարդների կարողությունները՝ ակտիվ գործողություններ ձեռնարկելու և իրենց համայնքներում որոշումների կայացման գործընթացին մասնակցելու համար; աջակցել Սևանա լճի և նրա գետերի էկոհամակարգի հանրային մոնիթորինգին՝ Գեղարքունիքի մարզի դպրոցների գիտելիքների ու կարողությունների բարելավման միջոցով։
Տևողություն. ապրիլի 1, 2022թ. – դեկտեմբերի 15, 2022թ. (1-ին փուլ) և ապրիլի 1, 2023թ. – հոկտեմբերի 30, 2023թ. (2-րդ փուլ)
Ֆինանսավորում. Եվրոպական միություն և Գերմանիայի կառավարություն (EU4Sevan ծրագրի աջակցությամբ)
Ծրագրի արդյունքներ. սոցիալական էջ, 1-ին փուլը մեկ տեսանյութում, 2-րդ փուլը մեկ տեսանյութում


