Բնապահպանական հեքիաթներ

Բնապահպանական հեքիաթներ

Նախաձեռնությունը նպատակ ունի խթանել էկոկրթությունը Հայաստանում՝ էկո-ստեղծագործական աշխատանքների միջոցով, որոնք կենտրոնացած են բնապահպանական խնդիրների իրազեկման բարձրացման, էկո-բարեկամական վարքագծի խրախուսման և էկո-կրթության զարգացման վրա։ Այս համատեքստում կազմակերպվել են «Բնապահպանական հեքիաթներ» թեմատիկ մրցույթներ, որոնց ընթացքում հավաքագրվել են ՀՀ տարբեր մարզերից հեղինակների հեքիաթները։ Արդյունքում, հրատարակվել է երկու գիրք՝ ներառելով 5-ից 65 տարեկան հեղինակների ստեղծագործություններ, որոնք սովորեցնում են բնության պահպանման կարևորությունը և խրախուսում շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը։Գրքերում ընթերցողների համար նախատեսված են հատուկ էջեր, որտեղ նրանք կարող են ավելացնել իրենց հեքիաթները, ներկել առանձին պատմությունների համար նախատեսված պատկերները կամ ստեղծել իրենց պատկերազարդումները՝ ըստ երևակայության։Գիրքը նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար։

Սկիզբ.  նոյեմբերի 1, 2023թ.

Ֆինանսավորում. ինքնաֆինանսավորում