Ծրագրի ընդհանուր նպատակն է մշակել և իրականացնել հաղորդակցման գործողությունների ծրագիր․ մասնավորապես՝ կազմակերպել և անցկացնել բնապահպանական իրազեկման արշավներ, հեքըթոններ, սեմինարներ, դասախոսություններ, բնապահպանական օրերի տոնակատարություններ և այլ միջոցառումներ։ Նախագիծը իրականացվում է՝ հետևելով ԵՄ տեսանելիության, Ջրի շրջանակային հրահանգի և այլ հրահանգների սկզբունքներին։
Տևողություն. փետրվարի 24, 2023թ. – հունիսի 24, 2024թ.
Ֆինանսավորում. ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ (ENI/2021/424-550) ծրագիր
Ծրագրի արդյունքները՝
- Հանրային բնապահպանական մոնիթորինգի քարտեզ
- Մեդիա լուսաբանում՝ նվիրված 2023թ. Ջրի համաշխարհային օրվան
- «Եթերում Սևանն է» (տեսանյութերի շարք՝ նվիրված 2023թ. Սևանի օրվան)
- Մեդիա լուսաբանում՝ նվիրված 2024թ. Ջրի համաշխարհային օրվան
- Մեդիա լուսաբանում՝ նվիրված 2024թ. Շրջակա միջավայրի օրվան


