Նախաձեռնությունը նպատակ ունի խթանել էկոկրթությունը Հայաստանում՝ էկո-ստեղծագործական աշխատանքների միջոցով, որոնք կենտրոնացած են բնապահպանական խնդիրների իրազեկման բարձրացման, էկո-բարեկամական վարքագծի խրախուսման և էկո-կրթության զարգացման վրա։
Այս համատեքստում կազմակերպվում են «Բնապահպանական հեքիաթներ» թեմատիկ մրցույթներ։ Մրցույթներին հավաքագրվում են ՀՀ տարբեր մարզերից 5-ից 65 տարեկան հեղինակների ստեղծագործություններ, որոնք սովորեցնում են բնության պահպանման կարևորությունը և խրախուսում շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը։
Ստեղծագործությունները դիտարկվում են հանձնաժողովի կողմից, խմբագրվում են և ներառվում հերթական «Բնապահպանական հեքիաթներ» ժողովածուի մեջ։
Գրքերում ընթերցողների համար նախատեսված են նաև հատուկ էջեր, որտեղ կարող են ավելացվել նոր հեքիաթներ, ներկել առանձին պատմությունների համար նախատեսված պատկերները կամ ստեղծել պատկերազարդումներ՝ ըստ երևակայության։
Տպագրված են Բնապահպանական հեքիաթների I, II հատորները, անգլերենով թարգմանված հավաքածուն և հեքիաթ-կոմիքսների՝ ներկիր ինքդ ժողովածուն։
Սկիզբ. Նոյեմբեր 1․2023թ — շարունակվող
Ֆինանսավորում. ինքնաֆինանսավորում






